Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ, և դա իրեն հենց հիմա է պետք։
Ինչու։
Ընտրությունների լեգիտիմությունն ու երեք տեղամասերի արդյունքների չեղարկման պատճառով նաև լեգալությունը հարցականի տակ է։
Դա իր համար լրջագույն խնդիրներ է առաջացնում և՛ երկրի ներսում, և՛, հատկապես, միջազգային հարթակներում՝ պոտենցիալ ծանր հետևանքներով հանդերձ։
Ընտրություների հետևանքով կորցնելով լեգիտիմությունը՝ նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է։ Ցանկանում է ցույց տալ, որ ինքն ավելի շատ մարդ կհանի փողոց, քան` ընդդիմությունը, դրանով փորձելու է ցույց տալ, որ ավելի մեծ աջակցություն ունի։ Իսկ դրա հիմնավորումն այն է, որ, ըստ իր պնդման, ընդդիմությունը փողով է գնել ձայները։
Սա է իր հետընտրական ստրատեգիան, ինչն ինքը միայնակ չի կարող անել։ Տանգո պարելու համար պարտնյոր է պետք, հանձինս ընդդիմության, որը հրաժարվում է իր հետ պարել։
Այսինքն, իրեն շտապ հետընտրական գործընթացներ են պետք։
Ստեփան Դանիելյան